28 03 2023

Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ



«Ակնհայտ է, որ  ՌԴ-ն  ծափողջույններով չէր ողջունելու այս որոշումը և ռուսական արձագանքը շատ տրամաբանական է․  ավելին, իրենք կարող էին ԱԳՆ-ի միջոցով հայտարարություն տարածեին, բայց նույնիսկ այս դեպքում  զսպվածություն են դրսևորում  և, դեռևս,  ուղղակի մամուլի միջոցով են  արձագանքում․  կարծում եմ  այս շաբաթ Մարիա Զախարովան  սրան կանդրադառնա  և ավելի կոշտ ձևակերպումներ կտա»,-անդրադառնալով Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման որոշմանը՝  Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Հայաստանի իշխանություննեը մի կողմից ասում են գնում ենք Ադրբեջանի հետ  խաղաղության, մյուս կողմից  ասում են՝ այ մենք այս փաստաթղթին միանում ենք, որ Սդրբեջանին  դատենք, այսինքն՝  ինքնին կա հակասություն»,-ասաց մեր զրուցակիցը։

«Ոչ ոք չի ասում հրաժարվել մեր սուվերենությունից կամ  գործողությունները համապատասխանեցնես ՌԴ-ի շահերին  կամ Իրանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի շահերին,  բայց խնդիրն այն է, թե քո կատարած  քայլերից ավելի շատ կորուստնե՞ր ես ունենալու, թե՝  ձեռքբերումներ։ Այդ  ստատուտի հաստատումից հետո Լաչինի  միջանցքը բացվե՞ց, գերիներին վերադարձրեցի՞ն  Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառեցի՞ն , իհարկե՝ ոչ, իսկ  ՌԴ- հետ հարաբերությունները լարվեցի՞ն, միանշանակ՝  այո․  այսինքն՝  նպատակային ոչնչացում ենք անվտանգային համակարգը»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը։

Հարցին, թե՝  արդյո՞ք Ռուսաստանի համար նորություն էր այս իշխանության վերջին 5 տարվա քայլերը, նաև՝ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը, քաղաքագետն ասաց․ «Ռուսատանում էլ, մեղմ ասած, շատ շրջանակներ կան, որոնք էդքան էլ ադեկվատ չեն ընկալում իրողությունները, որոնք շատ դեպքերումզարմանալիորեն, ձևակերպումներ են օգտագործում, որ Փաշինյանը վարում է շատ ճկուն քաղաքականություն․  Հայաստանի իշխանություններն ունեն հստակ ընտրություն աշխարհաքաղաքական, և իրենք այդ ընտրության  տրամաբանությամբ շարժվում են , երբ 2023 թվականի հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասում է, որ 102-րդ ռազմաբազան  սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, պատմական առումով, Արևմուտքն առաջին անգամ տեսավ, որ ինքն ունի հնարավորություն՝  Հայաստանի իսկ ձեռքերով  Ռուսաստանը հանելու մեր տարածաշրջանից։   Արևմուտքը շատ էֆեկտիվ ու նրբանկատ  և շատ տրամաբանական քայլերով  առաջ է տանում իր շահերը։   Մինչդեռ ռուսները չգիտեի՞ն, որ Հայաստանը գնում է նման որոշման կայացման, օբյեկտիվ պետք է լինենք, Ռուսաստանի քաղաքականությունը, շատ դեպքերում, չի համապատասխանում  իրական իրաղություններին»,-ասւոմ է քաղաքագետը՝ ընդգծելով․ «  Եթե լիներ երաշխիք,  որ Ռուսաստանի դիրքորոշումը  կլիներ այնպիսին, որը  կնպաստեր Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը  հակառուսական հիստերիայի  չափաբաժինն այլ կլիներ, չէի զարմանա, որ պրոռուսական հայտարարություններով նույնիսկ Լուկաշենկոյի հետ մրցեինք»։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ