Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
Իսրայելի նախանձելի հասարակության օրինակելի դասերը
Իսրայելում այս օրերին բունտ է, այնքան լուրջ, որ խոսվում է անգամ մոտալուտ քաղաքացիական պատերազմի մասին:
Շատերս լսում ենք միջազգային լուրերից այդ ամենն ու առանձնակի չենք խորանում բովանդակության մեջ: Մտածում ենք՝ դե, երևի կա՛մ թոշակն է ցածր, կա՛մ աշխատավարձը և այլն...
Իրականում՝ ապշեցուցիչ բան է կատարվում. խնդիրը դատական համակարգի ոլորտում կառավարության բարեփոխումն է, որով.
Մի հարց, որն ուղիղ կերպով որևէ մեկին չի առնչվում, ոչ մեկի գրպանին չի վնասում, ոչ մեկի որդուն չի սպանում, երկրի տարածքները «խաղաղության պայմանագրերով» չի հանձնում Պաղեստինին. ո՛չ, ընդամենը 2 հարց. 1. ովքե՞ր են ընտրելու Գերագույն դատարանի դատավորներին, 2. արդյո՞ք կառավարության որոշումները կարող են բեկանվել Գերագույն դատարանի կողմից:
Պատկերացնու՞մ եք՝ այս երկու կետերի համար ժողովուրդը դուրս է եկել և բունտ է անում:
Ես պատկերացնում եմ՝ ինչ կաներ Իսրայելի ժողովուրդը, եթե երկրի ղեկին գեթ մեկ ժամով լիներ բյուջեն լափող, պետական ինստիտուտները հիմքից քանդող, դատարանները շրջափակող ու սեփական որոշումները պարտադրող, դատավորներին սեփական քմահաճույքները վայրենաբարո կերպով պարտադրող, չենթարկվողներին համակարգից վտարող գավառական փնթի, անհայրենիք ու հայրենավաճառ դավաճանների մի խմբակ...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը