24 03 2023

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու

Բագրատ Միկոյանը նշանակվել է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի պատասխանատու։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջից։

Հիշեցնենք, որ մինչ այդ, նա զբաղեցնում էր նույն գրասենյակի համակարգողի պաշտոնը։ Վիկտոր Սողոմոնյանը, ով 2008 թվականից ղեկավարում էր պաշտոնաթող Նախագահ Քոչարյանի գրասենյակը, փետրվարին հայտարարեց հեռանալու մասին։
Բագրատ Հրաչիկի Միկոյանի կենսագրությունը.
Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին, Կիրովական քաղաքում
1995թ. ավարտել է Կիրովականի թիվ 4 միջնակարգ դպրոցը
2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը
2000-2002թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Պահեստազորի սպա է
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան
2011թ. ավարտել է Հայաստանի դիվանագիտական դպրոցը
2004-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Արարողակարգի բաժնում
2008-2023թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողի պաշտոնը
Անկուսակցական է
Ամուսնացած է, ունի երեք զավակ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ