23 03 2023

Հիմա սրա՞նք են խոսում փախնելու մասին․ Մինասյանը՝ ի պատասխան իշխանական պատգամավորին



«Այս իշխանության վարքագիծն է՝ ամեն գնով փորձել սահմանափակել մարդկանց իրավունքները. ոչ միայն Ագենսա Խամոյանի, Սեյրան Օհանյանի, Գեղամ Մանուկյանի, իմ, Թադևոս Ավետիսյանի , այլև՝  մեր խմբակցության պատգմավորների բազմաթիվ գրավոր հարցումներն անտեսվում են իշխանության կողմից՝ խախտելով օրենսդրական պահանջները»,-  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած մտքին, ըստ որի՝ «Վարչապետը, այլ պաշտոնատար անձինք, առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին։ Ընդդմությունից որևէ պատասխան չենք ստացել։ Ըստ էության, ընդդիմությունը հրաժարվել է  տեղեկացված լինել բանակցային գործընթացից։ Մինչ այս պահն ընդդիմության հրաժարվելը գնալ, նստել, աշխատանքային քննարկման ռեժիմով ծանոթանալ բոլոր դրվագներին,  գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում»,-ասել է ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ 

Շարունակելով հակադարձումը Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա արվում է հերթական մանիպուլյացիաներն անելով, հերթական թյուրիմացությունները հասարակությանը կերակրելով։

«Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ իշխանությանն ասել ենք՝ այս տեղեկատվությունը անհրաժեշտ է, բայց կա՛մ չեն պատասխանել, կա՛մ ասել են պետական գաղտնիք է, կա՛մ էլ մեր գործընկերներին ուղղակի չեն տրամադրում այդ տեղեկատվությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ապօրինի իշխանության հետ գործ ունենք, ազգային շահը ոտնահարող իշխանության հետ գործ ունենք։ Հիմա սրա՞նք են խոսում փախնելու մասին։ Ակնհա՞յտ է չէ, թե ովքեր են այսօր Հայաստանում իշխանության»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ