Ոչ մի ՔՊ-ական իր ելույթում չի հերքում, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խախտում է կատարել, պարզապես փորձում են գնահատական տալ խախտմանը: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Անհասկանալի է, թե իշխանությունը ինչից է վախենում, մինչև հիմա այնքան բան եք խախտել ու մարսել, այնքան բան եք խաբել ու մարսել, հիմա ինչու եք վախենում կատարվածին գնահատական տալ, որը խորհրդարանը չպետք է անի, այլ ՍԴ-ն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը