«Պատիվ ունեմ « խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ Մինչդեռ նման պայմաններում դաշտ է նետվում դավաճանենրի ու դավաճանության թեման։
«Ինչո՞ւ՞ դաշտ նետվ եց դավաճաների՝ «5-րդ շաարսյան» թեման։ Ո՞ւմ համար էր ձեռնտու, ո՞ւմ է պետք այս ծանր ժամանակշրջանում վարկաբեկել ճանապարհ անցածներին»,-հարցադրում է պատգամավորն ու մասնավորեցնում Գրիգորի Խաչատուրովի օրինակով։
«Վերջին շրջանում իշխանության թիրախներից է 3-րդ բանակի կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու ձգտումը»,-ասաց պատգամավորը։
«Այն քրեական գործով, որ անցնում Գրիգորի Խաչատուրովը փուչիկ է»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը