«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների հերթական նախագիծը, ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ներկայացվելու է ԱԺ հաստատմանը։
Խոսքն այս անգամ դատախազների աշխատավարձը գրեթե կրկնակի (92%-ով) բարձրացնելու մասին է։
Արդատարադատության ախարարության հեղինակած նախագծով աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունը պատճառաբանվում է դատախազի աշխատանքի «առանձնակի ռիսկային» լինելու հանգամանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը