Քաղաքական մեծամասնությունը ևս մեկ անգամ մերժեց շատ կարևոր նախագիծ, որը շատ կարևոր էր, քանի որ արդեն 100 օր է լրանում, ինչ փակ է Լաչինի միջանցքը: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:
«Իշխանությունն առաջարկում էր նախագծից հանել Լեռնային Ղարաբաղ բառակապակցություն, հանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հատվածը: Դուք հերթական անգամ խեղաթյուրում եք իրականություն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը