18 03 2023

Իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած սահմանային նոր լարվածությանը․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած սահմանային նոր լարվածությանը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանության համար ունի մեկ քանի նպատակ, սակայն կարծում եմ` առաջինը, Խաչատուրովների զինվորական, գեներալական ընտանիքի հեղինակությանը վնաս հասցնելն է:

Բանակում գործում են գրված և չգրված օրենքները ու որքան էլ Խաչատուրովների ընտանիքի զինվորականներն այս պահին պաշտոնաթող են, սակայն նրանք իրենց մեջ կրում են բանակի հետ կապված ինստիտուցիոնալ հիշողությունը, ավանդույթները, զինվորականին հատուկ պատիվն ու արժանապատվությունը:

Չափազանցրած չեմ լինի, եթե նշեմ, որ Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին, այնտեղ ծառայող սպաներին, որովհետև Խաչատուրովները երկրին ծառայություն մատուցելու իրենց առաքելությունը դեռ չեն սպառել, երկրորդ, ցանկացած զինվորական` բանակում, թե բանակից դուրս, մտքում գիտի, որ այն ինչ տեղի է ունենում Գրիգորիի հետ, հաջորդ օրը կարող է տեղի ունենալ հենց իր հետ:

Երկրի ունակ դեմքերին մեկուսացնելով էլ իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած սահմանային նոր լարվածությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ