ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի՞նչ էր ասում Նիկոլը 2021-ի Ադրբեջանի մայիսյան ագրեսիայի մասին այդ ժամանակ և լրագրողների հետ իր վերջին հանդիպմանը։
Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի ստերի ու մանիպուլյացիաների բացահայտումը Հայաստանում վաղուց դարձել է սիրելի զբաղմունք։
Ոչ մի խաչբառ, սուդոկու և այլ գլուխկոտրուկներ չեն կարող համեմատվել այն հաճույքի հետ, որով կարելի է մերկացնել Փաշինյանի պաթոլոգիական ստերը՝ իրենց նոր և ամենալկտի դրսևորումներում։
Ահա ևս մեկ վիդեոապացույց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը