16 03 2023

Բանակում «հինգերորդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է. Մովսես Հակոբյան․ 24news.am

Բանակում «հինգերորդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է. Մովսես Հակոբյան․ 24news.am

24news.am-ը գրում է․

Բանակի կազմալուծման ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, իր բոլոր գործողություններն ուղղված են դրան: Դեռևս 2018 թվականին իրեն գրավոր գրել եմ, որ իր գործողություները բերում են բանակի կազմալուծմանը, դա դրված է իր սեղանին: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Ես իմ կարծիքն ունեմ, որ հինգերորդ շարասյան ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, նա մի մարդ է, ով չի իմանում՝ աջ ձեռքն ինչ է անում, ձախ ձեռքը՝ ինչ: Փաշինյանը պետք է նշի այն բարձրաստիճան սպաների անունները, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ, եթե քրգործ կա հարուցված, ուրեմն նա տեղյակ է, թե ովքեր են:

Օրեր առաջ Գլխավոր դատախազի տեղակալն առաջին ալիքով հայտարարում է, որ բոլոր լրտեսներն ի հայտ են եկել այս իշխանության օրոք, 28-ից միայն մեկ հոգին է, որ գործել է նախկինում, մնացածը բոլորը իրենց ժամանակ են եղել, սա մտածելու տեղիք է տալիս»,- ավելացրեց Հակոբյանը: Նշենք, որ օրեր առաջ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 44-օրյա պատերազմում հայկական կողմը պարտվել է, որովհետև «բանակում գործել է 5-րդ շարասյուն»։

Նա այդ համոզման եկել է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում՝ հավելելով, որ առաջիկայում այդ փաստերը հրապարակային կլինեն և իր արած հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա: Նիկոլ Փաշինյանի խոսքով, 50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են պետական դավաճանության մեջ: Ըստ նրա՝ հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, կա նաև բարձրաստիճան զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ