15 03 2023

Վոլոդինը Ալեն Սիմոնյանի նվերը հետ է վերադարձրել. 168.am

Վոլոդինը Ալեն Սիմոնյանի նվերը հետ է վերադարձրել. 168.am

Վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին թանկարժեք նվեր է ուղարկել, բայց Ալեն Սիմոնյանի այդ նվերը Վոլոդինը հետ է վերադարձրել: Այս մասին հայտնում է 168.am-ը:

Կայքի տեղեկություններով ռուսական կողմը ՔՊ-ականներից հատկապես Սիմոնյանին հանդուրժել չի կարողանում: Պատճառն, ըստ օդում կախված լուրերի, այն է, որ վերջինս շատ ճկուն կերպով վերջերս «թռել է ռուսներից»: Ավելին, նույնիսկ նեղ զրույցներում նշում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում չի ապրելու, այլ ԱՄՆ-ում:

Փաստորեն, «марш-бросок»-ը վերջերս է տեղի ունեցել, որովհետև մինչև վերջերս նա դեռ Ռուսաստանում էր «թաքնվում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ