ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսին, որտեղ նա խոսել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին։
«Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի։ Մարդ, որն իր իսկ խոսքերով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի։ Կսահմանափակվեմ այսքանով, որովհետև կոռեկտությունս թույլ չի տալիս ավելին ասել», - ասաց Հայկ Մամիջանյանը։
«Ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի կողմից հնչեցրած՝ 5-րդ շարասյան վերաբերյալ աբսուրդային ակնարկներին. դա հետագայում ՊՈԱԿ-ի կողմից պատրաստվելիք և ֆեյքերով տարածվելիք «Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց» գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր»,-ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով․
«Ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսելու։ Շատ խնդրում եմ մեր փառապանծ բանակի զինվորից մինչև սպա մարտիկներին, դուք ձեր մունդիրի պատվից բացի, կորցնելու բան չունեք. սկսեք խոսել պատերազմի ժամանակ մատակարարման մասին, կազմակերպման մասին, Սյունիքից զորքերի հետքաշման բանավոր հրամանի մասին, և այն բոլոր անօրինական ու հակապետական հրամանների մասին, որոնք ստացել եք պատերազմի ժամանակ», - ասաց Մամիջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը