14 03 2023

«Համախմբում» շարժումը միանում է Արցախի Ազգային ժողովի հինգ խմբակցությունների պահանջին

«Համախմբում» շարժումը միանում է Արցախի Ազգային ժողովի հինգ խմբակցությունների պահանջին

«Համախմբում»շարժման խորհրդի հայտարարություն է տարածել ՝ Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների միացյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում է․

««Համախմբում» շարժումը հայտնում է աջակցություն Արցախի ժողովրդին և նրա օրինական ընտրված ներկայացուցիչներին, միանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հինգ խմբակցությունների սույն պահանջին և հաստատում․ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆ ԱՄՐԱԳՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀՀ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: Սույն պարտավորությունից հրաժարվելը հավասարազոր է ՀՀ Սահմանադրության չեղարկմանը և Հայաստանի Հանրապետության՝ փաստացի որպես ինքնիշխան, ազգային և ժողովրդավարական պետության լուծարմանը: Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի նմանօրինակ լիազորությամբ չի օժտել որևէ իշխանության, ավելին, հայ ժողովրդն իր հավաքական կամքն է արտահայտել՝ բացառելով Արցախը թշնամական ցեղասպան պետության կազմում լինելը:

 Հետևաբար, «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը նպատակ է հետապնդում պայքարելու ցանկացած իշխանության դեմ, որը կփորձի չեղարկել ՀՀ Անկախության հռչակագիրը և Սահմանդրությունը և խարխլել հայկական ազգային պետության հիմնասյուները: Հետևողական ենք լինելու, որպեսզի նմանօրինակ գործողություններն անպատիժ չմնան, և Սահմանադրության տապալման ցանկացած փորձ կատարող պաշտոնյա կրի պատասխանատվություն՝ օրենքի ողջ ուժով և խստությամբ։ Ակնկալում ենք հայրենիքի ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցների աջակցությունը և կոչ անում Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին Արցախի Հանրապետության փրկության օրակարգի շուրջ միասնական ճակատ ձևավորել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ