Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տարածաշրջանում կոնֆիգուրացիաներ են փոխվում. կա' ՌԴ-Իրան դաշինք և կա' Թուրքիա-ադրբեջան դաշինք.
Վրաստանում հենց հիմա տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ Վրաստանը փորձում է միանալ ՌԴ-Իրան դաշինքին, քանի որ արևմուտքի ազդեցության տակ լինելով միմիայն տարածքային ու տնտեսական կորուստներ է կրել, արդյունքում էլ հայտնվել է Թուրքիայից տնտեսական կախման մեջ
Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են նրա մասին, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձ է անում ՌԴ-Իրան դաշինքին հակադրվել` հարաբերությունները կարգավորելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ` դե, իհարկե արևմուտքի «բարձր հովանու ներքո».
Հուսով եմ` Հայաստանում չկան «անկախականության», «ինքնիշխանության» ու այլ բարձրակոչ քողերի տակ թաքնվող տխմարներ, ում թվում է, թե Հայաստանը կարող է դուրս գալ Իրանի և ՌԴ-ի ու հավանաբար նաև Վրաստանի զինված ուժերին:
Հ.Գ. Վրացիները կարծես թե պատմությունից դասեր են քաղում ու հիմա են շտկում իրենց այն սխալը, որ կատարել են 1920-21թթ և կրկնել 2007-2009թ, մինչդեռ Հայությունը պատմությունից դասեր կրկին չի խաղում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը