14 03 2023

Նոր ընտանիք է, լավա, թող գնեն. Փաշինյանը Պապիկյանի՝ 412 հազար դոլար արժողությամբ բնակարանի մասին



Դուք ասում եք, թե Պապիկյանի գնած տունը արժի 412 հազար դոլար, բայց գնել է 168 հազար դոլարով։ Ես ձեզ առաջարկ ունեմ։ Եթե դուք իրոք ճիշտ եք, երբ ասում եք, որ տունն արժի 412 հազար դոլար, գնացեք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք այդ տունը ու 400 հազարով վաճառեք։ Եթե դուք իրոք կարողանաք այդ տունը 400 հազարով վաճառել, դեռ մի բան էլ 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք։

Այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը ՊՆ Սուրեն Պապիկյանի գնած բնակարանի մասին հարցին:

Հետո էլ ավելացրեց, որ ինքը տևական ժամանակ է, փորձում է վաճառել իր բնակարանը, չի կարողանում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ