11 03 2023

Ոմանք այդ փողը մեջ-մե՞ջ են արել. Մամուլը գրում էր այդ մասին վաղուց. Արմեն Աշոտյան

Ոմանք այդ փողը մեջ-մե՞ջ են արել. Մամուլը գրում էր այդ մասին վաղուց. Արմեն Աշոտյան

Փողից ավելի մեծ ու անդառնալի կորուստներ էին 10 000-ից ավել մահերը, որոնց մի զգալի մասը հենց Նիկոլի մեղքով են, քանզի նա էր, որ սահմանադրության բռնաբարման խաթր շարունակում էր բազմամարդ հավաքները, բուկլետաբաժանումը և դիտավորյալ ուշացնում կառանտինը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Կարճ՝ Covidgate-ի մասին:

  1. Բյուջեն փո՞ղ է կորցրել այդ տարիներին: Կռահելի էր, տեսանելի էր, աներկբա էր:
  2. Ոմանք այդ փողը մեջ-մե՞ջ են արել: Մամուլը գրում էր այդ մասին վաղուց:
  3. Նիկոլին հիմա՞ էր պետք նման շոու: Այո, որ մի կողմից "հակակոռուպցիոն պայքարի" օբյեկտիվություն խաղա՝ մի քանի ուսապարկ զոհաբերելով, մյուս կողմից՝ շեղի թեմաները Արցախի վերջնական հանձնումից:

Բայց...

Փողից ավելի մեծ ու անդառնալի կորուստներ էին 10 000-ից ավել մահերը, որոնց մի զգալի մասը հենց Նիկոլի մեղքով են, քանզի նա էր, որ սահմանադրության բռնաբարման խաթր շարունակում էր բազմամարդ հավաքները, բուկլետաբաժանումը և դիտավորյալ ուշացնում կառանտինը:

Թե չէ Ավինյան, Թորոսյան, եսիմ ինչ...

Ուստի, այո, կովիդի գործով մարդիկ պետք է դատվեն, փողն էլ կվերականգնվի, գուցե:

Բայց քանի դեռ Նիկոլը չի նաև այս քրեական գործի հիմնական մեղադրյալը, մնացածը ներոհմակային գզվռտոցներ են և հանրային ոշադրության մանիպուլյացիաներ»,- նշել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ