09 03 2023

Երկուսն էլ խոսում են խաղաղությունից, բայց առաջինը պատրաստվում է պատերազմի, իսկ մյուսը պարտության․ Արա Վարդանյան

Երկուսն էլ խոսում են խաղաղությունից, բայց առաջինը պատրաստվում է պատերազմի, իսկ մյուսը պարտության․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ալիև և նիկոլ.
Երկուսն էլ խոսում են խաղաղությունից, բայց առաջինը պատրաստվում է պատերազմի, իսկ մյուսը պարտության։
Պարտությանը պատրաստվելը նույնքան դժվար է ինչքան հաղթանակին։
Մի դեպքում զենք զինամթերք ես գնում, մյուսում ստեղծում տպավորություն, որ գնում ես զենք։ Մի դեպքում բանակն ես հզորացնում, մյուսում քանդում։ Մի դեպքում աշխարհի հզորների հետ լուրջ առուծախի մեջ ես մտնում, մյուսում մտածում ինքը ինչքանով ծախես։ Մի դեպքում նախապատրաստում ես հարձակումդ, մյուս դեպքում լեգիտիմացնում վրադ հարձակումը։ Մի դեպքում ընդհանուր ծանոթներին քաշում ես քո կոմղը, մյուսում վանում բոլորին։
Ասել եմ ու նորից եմ ասում` սա թուղթ չի ստորագրելու, այլ կրկնելու ա նույն 2020-ի ծրագիրը` պատերազմ ու տարածքների հանձնում։
Հենց դրանով է պայմանավորված ողջ իշխանական թրքահպատակների կողմից ռուսաստանի դեմ հակաքարոզ անելը։ Հենց դրա համար է Հ1-ով առավոտվանից երեկո հակառուսական քարող գնում։ Իրենք մեկ նպատակ ունեն` բերել պատերազմ, պատերազմ որին Ռուսաստանը` զզված ՀՀ իշխանություններից, ուղղակի չի խառնվի։
Այո, վիճակը շատ է վատանալու, բայց վերջը լինելու է այն, ինչ նիկոլը նույնիսկ իր ամենավատ երազում չի պատկերացնում։
նիկո՜լ նորից եմ ասում, դու սաակաշվիլիի ներկայիս վիճակին դեռ փառք ես տալու...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ