07 03 2023

Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան

Ի վերջո, պետք է հասարակությունը հասկանա, լավ պատկերացնի իրավիճակը և թե ինչպիսի առաքելություն պետք է իրականացնի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են Ադրբեջանի կազմում։ Մեկ, երկու, երեք հոգի, ասենք, միամիտ, ծախված, գնված ամեն հասարակությունում էլ կարող են լինել, բայց ընդհանուր մասսան, իհարկե, չի տեսնում իրեն Ադրբեջանի կազմում. դա ուղղակի կլինի խայտառակություն։ Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի ու դարձնի իր ներքաղաքական օրակարգի կետ, կարծում եմ, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում:

Արցախում հաստատակամ են։ Այո, միգուցե, դա շատ բարդ ճանապարհ է, բայց եթե մենք հավատարիմ ենք մեր գաղափարներին, եթե ունենք ամուր հավատք առ Աստված, ամեն ինչ նորմալ է լինելու»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ