07 03 2023

Մարտի 8-ին ընդառաջ ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 60 հազար դրամով

Մարտի 8-ին ընդառաջ ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 60 հազար դրամով

Կանանց տոնի առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 60 հազար դրամի չափով պարգեւատրել է ԱԺ կին պատգամավորներին եւ աշխատակիցներին։ 

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

  1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել  վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Դ.ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը» նշված է ԱԺ նախագահի կարգադրությունում:

Տեղեկացանք, որ ընդդիմադիր կանանց ԱԺ նախագահությունն չի շրջանցել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ