06 03 2023

Ադրբեջանցիները հասկանում են, որ Արցախի ներսում դաշնակից ունեն ի դեմս Սամոյի․ Բորիս Մուրազի

Ադրբեջանցիները հասկանում են, որ Արցախի ներսում դաշնակից ունեն ի դեմս Սամոյի․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արցախցիները 80 օրից ավել է հերոսաբար դիմանում են շրջափակմանը, բայց չեն կատարում Ադրբեջանի պահանջները։ Այդ ընթացքում մեկ էլ Արցախի հանրայինի եթերում հայտնվում է Բաբայան Սամոն և հայտարարում է, որ ոչ մի խնդիր չի տեսնում, եթե Արցախի հանքերը ադրբեջանցիների կողմից շահագործվի։ Նաև այս ելույթից ադրբեջանցիները հասկանում են, որ Արցախի ներսում դաշնակից ունեն ի դեմս Սամոյի և իրեն Հանրայինի եթեր թողած Արայիկ Հարությունյանի։ Հիմա արդեն նրանց համար ավելի հեշտ կլինի կոտրել Արցախի դեմադրությունը։
Ի դեպ այսօրվա սպանությունները կատարվել են այն ճանապարհին, որի մասին Բաբայանը խոսեց նույն հանրայինի եթերում՝ ասելով, որ անվտանգ է ու ով ցանկանա կարող է գնալ Արցախ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ