28 02 2023

Ո՞վ և ի՞նչպես է ստուգում նոր կառուցված շենքերը․ Գեղամ Նազարյան



Մենք հերթական անգամ մոռանում ենք, որ Հայաստանի տարածքը նույնպես գտնվում է սեյսմիկ բարձր աստիճանի ակտիվ գոտում, ուղղակի նշեմ, որ վերջին 100 տարվա ընթացքում ՀՀ տարածքում տեղի է ունեցել 8 բավական ուժգին երկրաշարժ։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ցավոք Հայաստանում բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազոտությունների իրականացումը կրել է հատվածային և իրավիճակային բնույթ և շարունակում է այդպես մնալ։ Ըստ առկա եզրակացությունների մեր երկրի ավելի քան 20 հազար բազմաբնակարան շենքերից 550-ն ունեն անբավարար տեխնիկական վիճակ, այլ կերպ ասված քանդման ենթակա են»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ