Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 28-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 19 հարց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը