27 02 2023

Այդ շենքը տեր ունի, ի՞նչ է ստացվում՝ փողոցում մնացած մարդիկ անտեր են. Լարիսա Ալավերդյան



Նույնիսկ ամենահարուստ երկրներում բոլոր քաղաքացիները սեփականատեր չեն, կան բազմաթիվ այլ տարբերակներ: Այս մասին ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նշենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա են անում:

Հիշեցնենք, որ այս պահին ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են բերում տասն օր առաջ վտարված քաղաքացիների գույքը։ Իսկ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։

Բնակիչներից շատերը այս օրերին ապրում է դրսում վրանի տակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ