20 02 2023

Մարիամ Փաշինյանին սպասարկող մեքենան մեկ ժամ խաթարում էր փողոցի երթևեկությունը․ Oragir.news



Այսօր Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստերը՝ Մարիամ Փաշինյանին և նրան սպասարկող մեքենան, որը երթևեկության կանոնների խախտմամբ կայանված էր Վազգեն Սարգսյան փողոցում: Անվտանգության աշխատակիցը դրսում սպասում էր Մարիամ Փաշինյանին, մինչ նա ճաշում էր սրճարանում:

Այդ ողջ ընթացքում՝ մոտավորապես մեկ ժամ, խախտումով կայանված մեքենան խաթարում էր փողոցում երթևեկությունը: Փաշինյանի դստերն սպասարկող մեքենայի կատարած խախտումը չնկատելու էին տալիս պարեկային ոստիկանության աշխատակիցները: Մեր թղթակիցը փորձեց Մարիամ Փաշինյանի հետ զրուցել, սակայն նա հրաժարվեց պատասխանել գրքի տոնի հետ կապված իր հրապարակած ցանկին վերբերող հարցին և անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ նստեց մեքենան:

Հիշեցնենք, որ երեկ նա իր ֆեյբուքյան էջում հետևելով մոր՝ Աննա Հակոբյանի օրինակին, հրապարակել էր այն գրքերի ցանկը, որը կարդացել էր 2018 թվականից հետո: Նա գրել էր. «Սրանք այն գրքերն են, որոնք դրդել են ինքս ինձ լավ ճանաչել»:

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2020 թվականի մարտի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ասելով, որ կառավարական առանձնատների տարածքում դստերը՝ Շուշան Փաշինյանին որոշել էր ավտոմեքենա վարել սովորեցնել։

Շուշանը նրանց համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Եվ քանի որ անչափահասին ղեկը վստահել օրենքի խախտում է, դրա հիման վրա վարչական վարույթ է հարուցել և իրեն տուգանել են 10 հազար դրամով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ