11 05 2024

Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»

Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հավանաբար յուրաքանչյուր մահկանացու-ընթերցող այս տողերը կարդալիս կասի, որ իր կամ իր մերձավորի աշխատավարձը երբեք «հաջորդ տարի» չի ավելացել գրեթե կրկնակի, եթե իհարկե, աշխատակիցը ՔՊ շրջանակից չէ:

Կոռուպցիան հեռու ման չգալու համար՝ դիտենք վարչապետի դստեր հայտարարագիրը։



Եթե Մարիամ Փաշինյանը 2021 թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն։

Կա՞ այստեղ վարչապետի գործոնը` ընդդիմադիր Փաշինյանը կասեր՝ կա՝ հավելելով կոռուպցիան «պոզ ու պոչով չլինելու» տեսությունը. հիմա սա ինչ է, եթե ոչ կոռուպցիայի մի ճյուղ…»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ