Մենք պետք է գյուղատնտեսության նայենք որպես բիզնես, իսկ բիզնեսմենը պետք է հաշվարկի իր ծախսերն ու եկամուտները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա անդրադարձավ նաև խաղողի մթերման խնդիրներին, մասնավորապես, որ խաղողագործներին իրենց գումարները չեն տվել: Նախարարի խոսքով՝ այս դեպքում էլի պետք է նայել բիզնեսի տեսանկյունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը