Խմբագիր Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիշենք և հիշեցնենք՝
- Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը փակեց ՀՀ-ի համար ամենաճգնաժամային, ամենադժվարին փուլում՝ 1993 թ., երբ երկիրը գտնվում էր երկրաշարժով ու գոյապայքարով պայմանավորված օրհասական իրադրության մեջ:
- փակելով սահմանը՝ Թուրքիան փաստացի պատերազմ հայտարարեց ՀՀ-ին՝ ամեն կերպ ձգտելով շրջափակել, թուլացնել ու ծնկի բերել երկիրը,
- Շուշիի հանգույցում կանգնեցված Թուրքիայի դրոշի տակ և Թուրքիայի ցուցումով գործող ադրբեջանցիներն 2022 թ. դեկտեմբերից ՆՈՒՅՆԸ ԿԻՐԱՌԵՑԻՆ նաև Արցախի հանդեպ,
- Շարունակելով նույն պատերազմական և ցեղասպանական քաղաքականությունը՝ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը օրերս բացեց ՄԻԱԿՈՂՄԱՆԻ՝ ոչ թե ՆՈՐՄԱԼ հարաբերություններ հաստատելու ուղերձով, այլ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՀԻՆ, երբ ՀՀ-ն պատրաստակամություն հայտնեց ԾԱՌԱՅԵԼ Թուրքիային:
- Էրդողանն անգամ չհիշատակեց ՀՀ-ի անունը Թուրքիային օժանդակած երկրների ցանկում՝ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵԼՈՎ, որ ՀՀ-Ն ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, և իրենք այն դիտարկում են իբրև Մեծ թուրանի շահերին սպասարկող ԳՈՐԾԻՔ, իբրև ԾԱՌԱ, իբրև ՎԱՍԱԼ՝ դրանից բխող բոլոր ստորացուցիչ հետևանքներով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը