07 02 2023

Սա, հավաքական առումով, գուրգենարսենյաններին է վերաբերվում․ Տիգրան Աբրահամյան



«Ստացվում է այնպես, որ այս իշխանությունը, Աստված մի արասցե, վաղվա հնարավոր հարձակման ժամանակ, եթե Ադրբեջանին հաջողվի ՀՀ որևէ մարզ օկուպացնի, բռնազավթի , այդ պայմաններում ՀՀ շխանությունը հայտարարելու է՝  այդ մարզում ապրող բնակիչերին զոհելով փրկել ենք ՀՀ մյուս տարածքներ ։ Ինչ վերաբերվում է Արցախի խորհրդարանի 5 ուժերի  համատեղ հայտարարությանը, կարծում եմ, որ սրա հիմքում առաջին հերթին այն մոտեցումն է, որ Հայաստանի իշխող քաղաքական ուժի հայտարարությունները  ոչ միայն մեծ վնաս են հասցնում  Արցախի հարցով տարվող բանակցային գործընթացին, այլ բավականին ծանր իրավիճակ են ստեղծում կոնկրետ այս պահին՝ Լաչինի միջանցքի հետ ստեղծվածվիճակում։ Սա հավաքական առումով գուրգենարսենյաններին է վերաբերվում, բայց նմանատիպ փաթեթավորման այլ հայտարարություններ  արել են իշխող քաղաքական թիմի մեծ թվով ներկայացուցիչներ նույնպես ։ Լեռնային Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածք համարում է Նիկոլ Փաշինյանը»,-այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Գուրգեն Արսենյանի՝ օրերս ԱԺ-ում արած հայտարարությանը, ըստ որի՝ 120․000 արցախցուն զոհենք, որ 3 միլիոն հայստանաբնակին փրկենք։  

«Փաստացի Արցախն արձանագրում է, որ այս իշխանություններն իրենց գործողություններով , հայտարարություններով մեծ հարված են հասցնում  Արցախի հարցով բանակցւույթյուններին, դրանում հայկական կողմի նեկայացված հիմքերին և փաստացի կոչ է արվում նաև հայստանյան  ընդդիմադիր քաղաքական ուժերին նաև խորհրդրանական միջոցներ ձեռնարկել՝  կանխելու նմանատիպ  վտանգավոր հայտարարարությունները»,-ասց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ