Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին ու «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում աել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ շահագրգռված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է նա։
«Անցյալ տարվա սեպտեմբերյան դեպքերից հետո մենք անմիջապես խումբ ենք ուղարկել, հարցում ենք ստացել Հայաստանից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից՝ փորձագետների հատուկ առաքելությամբ և ծրագիր ենք բերել. ՀԱՊԿ-ը տեղակայել Հայաստանի այն հատվածում, ինչ Ադրբեջանի հետ։ Այն վաղուց պատրաստ էր, բայց հայկական կողմը չէր շտապեցնում մեզ»,- նշել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը