01 02 2023

ՆԱՏՕ-ի ու հավաքական Արևմուտքի ջատագովներ, ու՞ր եք․ Շարմազանով

ՆԱՏՕ-ի ու հավաքական Արևմուտքի ջատագովներ, ու՞ր եք․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«ՆԱՏՕ-ի ու հավաքական Արևմուտքի ջատագովներ,ու՞ր եք։
ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում՝ կապված Լաչինի ճանապարհի շրջափակման հետ։

Բաքվի գազը,խավիարն ու նավթը մարդու իրավունքներից կարեւոր են Արեւմուտքի համար։
Արեւմտամետ «ինքնիշխաններ»,ինչու՞ եք լռում,գնացեք ԵՄ դեսպանատան մոտ ձեր բողոքի արդար ձայնը բարձրացրեք։

Թե՞ դուք մասնագիտացած եք միայն ՌԴ դեսպանատան ու 102-րդ ռուսական ռազմական բազայի դեմ բողոք անելու համար։

ՔՊ-ի նիկոլականներ,դուք ու՞ր եք։

Պահանջեք ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառեն օկուպանտ Ալիևի ու Ադրբեջանի դեմ։
Օկուպանտ բառն անգամ վախենում եք արտաբերել դուք…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ