Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Կոռուպցիայի դեմ պայքարը թիվ մեկ առաջնահերթություն հայտարարած իշխանությունը հետընթաց է ապրել միջազգային Transparency International կազմակերպության Կոռուպցիայի ընկալման գործակցով, որի ցուցիչը նախորդ տարվա 49-ից նվազել է 46:
Նվազման պատճառներն են արձանագրված խնդիրները հետևյալներում՝ դատական համակարգի անկախություն, ոստիկանական համակարգում բարեվարքություն, իշխանության տարանջատում (հսկողություն) և հավասարակշռում, հանրային տարածքի պաշտպանություն (սա մարդկանց ազատություններն են հավաքների և իրենց կամքի արտահայտման դսրևորումներում, նաև լրատվամիջոցների ազատությունը):
Իմ համոզմամբ այս գնահատականը դեռ շատ մեղմ է արձագանքում երկրում առկա վիճակին: Մասնավորապես, մի կենտրոնից կառավարվող պետություն, իսկ այդ կենտրոնը ընդամենը մեկ անձ, ով վերահսկում է օրենսդիր, գործադիր և դատական համակարգերը: Սրա հետ զուգահեռ իրականացնում է ընտրովի արդարադատություն, և դատական համակարգը մահակ է սարքել իր դեմ հոխոռտացողների պատժելու գործում:
Այս ինդեկսը չի ներառում փողերի լվացման և ապօրինի փողերի տեղաշարժերի հետ կապված դրսևորումները: Օդից կախված լուրերի համաձայն, պարոն վարչապետը արդեն դոլարով միլիոնատեր է (ընդ որում, մի քանի հարյուր), քանի որ, ինչպես հավաստում են, կրկին օդից կախված լուրերի աղբյուրները, նա պայմանավորվածությունների մեջ է մտնում նախկին կոռուպցիոն և օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հետ՝ թողնելով նրանց փախուստը երկրից և/կամ նրանց պատկանող կապիտալի ազատ ելքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը