Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր մի դատական նիստում մեղադրող դատախազը, միայն իր տրամաբանությանը հասու ձևակերպումներով, պնդում էր, որ ամբաստանյալն այնուամենայնիվ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել մի արարքի համար, որը դրա կատարման պահին՝ 2019 թվականին գործող քրեական օրենսդրությամբ հանցագործություն չի համարվել և քրեականացվել է միայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, խոսքը վերաբերում է միջին ծանրության հանցագործության նախապատրաստությանը։ Ինձ չի զարմացնում այս և այսպիսի դատախազների մտավոր պոտենցիալն ու դատավարական վարքագիծը, քանի որ լավ գիտեմ, թե նրանց գերակշիռ մասն ինչպես է հայտնվել համակարգում։ Ես միայն անհանգստանում եմ այն իրողությունից, որ պաշտոնավարման հնգամսյա ժամկետը փաստորեն ՀՀ նոր գլխավոր դատախազի համար դեռ բավարար չէ այսպիսիններից ազատվելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը