27 01 2023

Եթե նկարչի կամ երաժշտի մուսան եկել է արգելված ժամերին, ի՞նչ ենք անելու. ՔՊ պատգամավորը՝ փոխնախարարին



Ինչպես արդեն նշել ենք, Երևանի զբոսաշրջային հատվածների փողոցներում, մայթերին նկարչությամբ, աճպարարությամբ, երգ ու պարով զբաղվող մարդկանց գործողությունները շուտով օրենքով են կարգավորվելու։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Օրենքի ներկայացումից հետո ՔՊ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը հարց ուղղեց Տերտեյանին՝ թե ինչպես են նույնականացնելու անձին, եթե վերջինս խախտել է օրենքը, բայց անձը հաստատող փաստաթուղթ չունի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ