01 10 2019

Որքա՞ն են կազմում ապօրինի շինությունները և ինչ պետք է անել դրանց հետ



«Պետական տուրքի մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ» օրենքներում կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել, որը խորհրդարանի ամբիոնից հոկտեմբերի 1-ին ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Փոփոխությունները վերաբերում են համայնքներին արտանություն տալուն՝ ինքնակամ շինությունների, ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գումարները երկու տարով տարաժամկետելուն համար։

Ըստ փոխնախարարի, խոշոր համայնքներում ունենք հազարավոր ապօրինի շինություններ և գույք, որոնք օրենսդրությամբ և կարգավորումներով համարվում են նրանց սեփականությունը, ում պատկանում է հողը։ Պետք է իշխանությունը դրանք գրանցի, որ կարողանան տիրապետել։ Երևանում, ըստ փոխնախարարի, կա նման 35 հազար գույք։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ