Հայաստանի Հանրապետությունը ձեր սեփականությունն է, իսկ իշխանությունը նման է այն վարպետին, որին դուք եք վարձել ընտրությունների միջոցով։ Իշխանությանը ցանկացած պահի կարելի է փոխել, եթե չեք հավանում նրա կատարած աշխատանքը, Կոտայքի մարզի Արզնիի Սերգեյ Սարխոշեւի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Դպրոցականները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերով։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին՝ Վիգեն Խաչատրյանը նշել է, որ իշխանությունը ցանկանում է, որպեսզի ժողովուրդն ապրի ազատ, իսկ այդ ազատությունը հեշտ չի տրվում։ «Հարևանների հետ պետք է ապրել խաղաղ։ Խաղաղ գոյակցությունը բացառում է ցեղասպանությունները»,- ընդգծել է նա։
Նշենք նաև, որ ՔՊ մեկ այլ պատգամավոր Լենա Նազարյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպել է խորհրդարան այցելած Երեւանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Նա նշել է, որ մեր երկրի անվտանգային նկատառումներից ելնելով՝ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ։
Հետաքրքրական է, թե ինչ կարող էին սովորել այս երկու իշխանական պատգամավորների հրապարակային ելույթներից: Ներկայացնենք մի քանիսը:
Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մեր չէ, ո՞նց ենք տալիս. Վիգեն Խաչատրյան
Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ Վիգեն Խաչատրյան
Հայաստանը չունի այն ուժը, որ հեռացնի Ղարաբաղը Ադրբեջանից. Վիգեն Խաչատրյան
Ինչու են ՀՀ կառավարությունից պահանջում գերիներին, թող գնան Ադրբեջանից պահանջեն, իրենք չեն գերի վերցնողը. Լենա Նազարյան
Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի. Լենա Նազարյան
Ասում են՝ կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք. ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական, վնասակար. Լենա Նազարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը