26 01 2023

Այս իշխանությունը զիջել է այնպիսի ռազմավարական բարձունքեր, որ թույլ է տալիս Ադրբեջանին հաջող մարտեր վարել․ Աբրահամյան



«Այն որ մենք այսօր առաջնագծում ահռելի աշխատանք ունենք անելու և ընթացքը բավականին դանդաղ է և որոշակի կտորներով, որև է ձևով չի կարող բավարարել ՀՀ -ում ապրող բոլոր այն քաղաքացիներին,  որոնք ենթադրում են, որ պետությունն իրենց պաշտպանում է․ այն իրավիճակը, որ ստեղծված է Զինված ուժերում  և իշխանության հանցավոր անգործությունը , անտաբերությունը, որ առկա են , իսկ իրականության մեջ այս իշխանության համար Զինված ուժերը երբեք էլ առաջնահերթություն  չէ, իշխանությունն իր հիմնական ռեսուրսներն ուղղում է այն ուղղութուններով, որոնք ապահովում են սեփական իշխանությունը , անձնական անվտանգությունն քմահաճույքները»,-այս մասին լրագրողնրի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով,  թշնամին որևէ ագրեսիա իրականացնելիս,  երկար ժամանակ ուսումնասիրում է սահամանագծի  և ՀՀ իրավիճակը։

«Այդ իշխանության գլխավոր տապալումներից մեկն այն է, որ զիջել են այնպիսի ռազմավարական և մարտավարական բարձունքներ, որոնք թույլ են տալիս Ադրբեջանի համար հաջող մարտեր վարել ,նաև սրանով է պայմանվորված այն, որ  սեպտեմբերյան մարտական գոծողության ժամանակ հայկական կողմը 200-ից ավել զոհեր ունեցավ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ