25 01 2023

Այժմ Բաքուն պահանջում է շտապ դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը

Այժմ Բաքուն պահանջում է շտապ դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը

Այժմ Բաքուն պահանջում է դադարեցնել  Մեծամորի ատոմակայանի գործունեությունը։  Այս կոչով Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնում է Sputnik Азербайджан-ը։

«Հերթական աղետից խուսափելու համար Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է շտապ դադարեցվի, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները վերցվի խիստ միջազգային հսկողության տակ», - ասված է դիմումում:

Նշենք՝ Հայաստանում այս միակ ատոմակայանը գործում է 1977- ից և ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 45% - ը։

Երեւանն ավարտել է երկրորդ էներգաբլոկի արդիականացումը «Ռոսատոմ» - ի օգնությամբ 2021 թվականին և  մտադիր է երկարացնել դրա շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը, ինչպես նաեւ փուլ  առ  փուլ  ներդնել նոր էներգաբլոկներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ