23 01 2023

Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների լուծման հարցը՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում

Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների լուծման հարցը՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջան, որի առաջին օրը մասնակիցները կառույցի նախագահի պաշտոնում վերընտրել են Թայնի Կոքսին:

Քննարկումների օրակարգում ընդգրկված թեմաներից է նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների լուծումը»:

Բացի այդ, նստաշրջանում կքննարկվեն «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտները», «Պրիշտինայի և Բելգրադի միջև վերջին լարվածությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ