19 01 2023

Եթե ՀՀ իշխանությունները ոչ ադեկվատ որոշումներ ընդունեն, ավելի բարդ է լինելու իրավիճակը․ Սեյրան Օհանյան



 «2023 թ-ը բարդ տարի է լինելու, և եթե ՀՀ իշխանությունների ոչ ադեկվատ որոշումներ ընդունեն, հաշվի չառնեն այն գերակայությունները, որոնք որ կան, ապա ավելի բարդ է լինելու իրավիճակը»,-այս մասին ԱԺ  ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ընդհանրացնելով  նախորդ տարին, Սեյրան Օհանյանն ասաց․ «2022 թվականը բավականին բարդ տարի էր, քանի որ Հայաստանի և Արցախի շուրջ օղակը էլ ավելի է սեղմվել  թուրք-ադրբեջանական տանդեմի համապատասխան գործողություններով։  Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեության  շրջանակում շարունակվել են ճնշումները, ինչպես նաև ռազմական գործողությունները ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սահմանեերին»,-ասաց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով․ «Սեպտեմբերի 13-ի գործողություններն այն վառ վկայությունն են, որ Ադրբեջանը և Թուրքիան նպատակ չունեն խաղաղ համակեցությամբ ապրել հայ ժողովրդի հետ և շարունակել են իրենց հանցագործ գործունեությունը՝ նվաճելով ՀՀ  սահմանի մի քանի դիրքեր, բնակավայրեր, ինչի հետևանքով ՀՀ ԶՈւ-ում ունեցել ենք կորուստներ, զոհեր։ Փառք Աստծո,  որ ԶՈւ որոշ ստորաբաժանումների հրամանատարներ և զինվորներ իրենց հերոսական գործողությամբ թեկուզ այսօրվա նվազ պայմաններում, կարողացել են իրենց առջև դրված խնդիրները որոշ հատվածներում իրականացնել»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ  այս ամենի պատճառը ոչ միայն արտաքին սպառնալիքներն են, քանի որ ՀՀ-ի շուրջն անվտանգային միջավայրը չափազանց փխրուն է, այլ այն, որ Հայաստանի իշխանությունները իրավիճակին ոչ ադեկվատ որոշումներ են ընդունում: 

«Կարծում եմ, որ 2022թ-ին գոնե ընդդիմության կողմից նախաձեռնված «Դիմադրություն» շարժումը որոշակի չափով զսպել է որոշ գործողություներ, որոնք այս իշխանությունները կիրականացնեին»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Մանրամնսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ