17 01 2023

Արեստովիչը հրաժարական է տվել «սխալ հայտարարության» պատճառով

Արեստովիչը հրաժարական է տվել «սխալ հայտարարության» պատճառով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարական է տվել, հայտնում է РИА Новости-ն։

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին ուկրաինացի պաշտոնյան հայտարարել էր, որ Դնեպրոպետրովսկում մ 40 մարդու զոհվելու և բնակելի շենքի հրթիռակոծության համար պատասխանատու է ուկրաինական ՀՕՊ-ը։ Թեև Արեստովիչը մի քանի անգամ ներողություն է հայցել «սխալի» համար,  ուկրաինական օրենսդիր մարմնի մի խումբ ներկայացուցիչներ պահանջել են նրա անհապաղ հրաժարականը։

Նշենք նաև, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել հրաժարականը՝ ասելով, որ դա Ուկրաինայի գործն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ