17 01 2023

Որոշակի հարցերում Ադրբեջանն ու Հայաստանի իշխանություններն ընդհանուր ուղեծրում են․ Տիգրան Քոչարյան



«Տեսնում ենք , որ առնվազն, որոշակի հարցերում Ադրբեջանն Հայաստանի իշխանությունները ընդհանուր ուղեծրում են, ինչը պրոհայկական չէ․  հետագա քայլերը ցույց են տալիս, որ միջանցքի վերաբացման հետ կապված Հայաստանի իշխանությունների գործողություններն  ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում և  այն աշխատանքը , որ պետք է կատարվեր, այն զինանոցը, որ ՀՀ-ն, որ, նույնիսկ,  այսքան թուլացած վիճակում ունի  չի կիրառում ՝  կապված նույն  միջազգային ճնշման, Սփյուռքում հայ համայնքների հետ աշխատանքի, ռազմաքաղաքական գործողությունների հետ չի արվում»,-այս մասին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկման ժամանակ։

 «Մի կողմից բողոքում ես ամբողջ աշխարհին, որ  ճանապարհը փակ է, բայց մյուս կողմից էլ դու չես փակում  քո ճանապարհները,  թողնում ես, որ քո տարածքում, որը մինչ այժմ դելիմիտացիա չի անցել,  գտնվեն երկու ադրբեջանական անցակետ։  Մենք , չգիտես ինչի,  չունենք էկոլոգներ, որոնք կարող են գնալ  ու այդ երկու անցակետը շրջափակել»,-ասաց Տիգրան Քոչարյանը։

«Փոխանակ օգտագործելու Հայ Դատի, ՀՅԴ կառույցների,Սփյուռքի, եկեղեցու հնարավոությունները՝ ճնշում գործադրելու համար  հակառակն է տեղի ունենում։ Ցեղասպանության մասին ֆորում է հրավիրվում Հայ  Դատի գրասենյակները չեն հրավիրվում, Սփյուռքի գագաթաժողով է լինում Եկեղեցին, Դաշնակցությունը չեն հրավիրվում․ Մուրադ Փափազյանը  բավականին հաջողված ակցիա է անում Փարիզում,  բայց նրա մուտքը Հայաստան արգելված է, մարդիկ, ովքեր կարող են Ռուսաստանի քաղաքական միջավայրում այդ հարցը բարձրացնել, լոբինգ անել, այդ թվում՝ Զատուլինը, դու ամեն ինչ անում ես, որ  այդ մարդը նեղանա այս երկրից»,-նշում է մեդիափորձագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ