ՔՊ - ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանաձնաժողովի այսօրվա նիստում չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը, որից հետո, լրագրողներին տված հարցազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասաց․
«Մեր և իշխանության դիրքորոշումները ֆունդամենտալ տարբերություն ունեն, իրենք Ղարաբաղը հանձնել են Ադրբեջանին, և դա է նաև պատճառը, որ Ադրբեջանը հանցավոր գործողությունների է դիմում և փակում Լաչինի միջանցքը: Եթե իշխանության դիրքորոշումն այն է, որ ղարաբաղցիները Ադրբեջանի մաս են կազմում որպես քաղաքացիներ, թող իրենք իրար մեջ որոշումներ կայացնեն, խնդիրները լուծեն, այդ դեպքում Ադրբեջանը գնում է հանցավոր գործողությունների, լաչինի միջանցք է փակում, վաղն էլ Ստեփանակերտ են մտնելու: Սրանց մոտեցումը հետևյալն է, ասում են՝ Ղարաբաղը զիջենք, որ Հայաստանի ինքնիշխանությունը պահենք, բայց նաև ասում են՝ դա էլ երաշխիք չի: Վտանգավոր տեսակետ հնչեց, որ Հայաստանի շահերը կարող են հակասել Արցախի շահերին, և իրենց հետաքրքրում է բացառապես ՀՀ շահը: Թվում է՝ անտեղյակ մարդու համար նորմալ բան են ասում, ասում են՝ մենք պայքարում ենք ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար և եթե դրա գինը Ղարաբաղն է, իրենք պատրաստ են տալ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նույնիսկ դա չի աշխատում: Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոստովանում, որ ինքը երաշխիք չունի, որ Ադրբեջանը կհանգստանա Արցախով: Ինքն ասում է՝ Ադրբեջանն ամբողջ Հայաստանն է պահանջում, ու ճիշտ է ասում»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ՔՊ այն անդամները, որոնք պշտպանում են Նիկոլ Փաշինյանի տեսակետները, չգիտեն, որ իրենք անհատական պատասխանատվություն են կրելու իրենց դիրքորոշման համար:
«Մեզանում պատրաստվում է մի նոր Տիխոնովսկայա, որը հետագայում կարող է մի երկրում հանգրվանել, իր անձնական անվտանգությունն ապահովել, իսկ թե ինչ կլինի երկրի հետ, այդ տնաբույծ Տիխոնովսկայային չի հետաքրքրում: Սա է ամենամեծ վտանգը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ քվեարկությունից հանել են՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ընդդիմության հայտարարության նախագիծը.
«Դա միջազգային խայտռակություն կլիներ, որ Հայաստանի ԱԺ-ն պաշտպնում է Ադրբեջանի դիրքորոշումը, եթե հայտարարությունը կողմ ձայներ չի հավաքում»։
Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց, որ տեքստը կլրամշակեն ու նորից կներկայացնեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը