«Ինչպես ասում են դիմակները վայր են ընկել պարոնայք, որովհետև թաքցնել իրողությունը , որ գոյություն ունի, անհնար է․ իրողությունը, որ ամեն օր աշխատելու է մեր դեմ, թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի անվտանգության, հետևյալն է․ առաջին անգամը լինելով մեր նորանկախ պատմության մեջ արձանագրել ենք Արցախի և Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների խզում։ Ստեփանակերտն ու Երևանը տարբեր նպատակներ են դրել։ Սա ակնհայտ է, և ակնհայտ է, որ այդ խզման պատճառով Հայկական աշխարհը բաժանվել է 2 մասի․ մի մասը պայքարում է Արցախի հետ միասին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հետապնդման համար, մյուս մասն այդ պայքարից հրաժարվել է»,- այս մասին ԱԺ արտաքին հաաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը նիստ է հրավիրել ՝ «Հայաստան» խմբակցության առաջարկած հարցի օրակարգով , որով խմբակցությունն առաջարկում է ՀՀ ԱԺ հայտարարություն ընդունել ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ:
«Արցախը հստակ ասել է , որ չի ապրելու Ադրբեջանի կազմում․ եթե իչն-որ մեկն այստեղ պատրանքներ ունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է գոյատևել , Արցախն արդեն հայտնե է իր տեսակետը»,-ասաց Արմեն Ռուստամ յանը՝ նշելով, որ վերջին շրջանում Բաքվից և Երևանից հնչող հայտարարություններից տապավորություն է , որը գնալով ամրապնդվում է , որ մենք, ըստ էության, պաշտպանում ենք Ադրբեջանի մոտեցումները։
«Մենք մեր ունեցած բոլոր անվտանգային գործընկերներին ասում ենք՝ դուք մեղավոր եք , մենք չենք կարող երաշխավորել Արցախի անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը մերը չի երաշխավորում, չենք անում զորավարժություններ, որովհետև դա կարող է սպառնալիք լինել Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանն ասում է զենք մի գնեք, անիմաստ գործով մի զբաղվեք, քանի որ ձեր անվտանգության երաշխավորը ես եմ, և փաստորեն հայտնվել ենք մի վիճակի մեջ, որ մեր անվտանգության երաշխավորը դարձել է Ադրբեջանը։ Այս վիճակից պետք է դուրս բերել ժողովրդին, Ադրբեջանը գալիս է մինչև Երևան, պետք է կանգնեցնել այս պրոցեսը։ Խզումը պետք է վերացվի, նույն պայքարի մեջ է հայ ժողովուրդը 30 տարի է եղել , այդ պայքարի տրամաբանութունը պետք է պահպանվի։ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը եռամիասնաբար պետք է պայքարեն՝ Արցախի ժողովրդի կամքն իրականացնելու համար»,-ասաց Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով․ «Ո՞ւմ կարող ես համոզել գա քեզ պաշտպանի, երբ ինքդ պաշտպանում ես հակառայկորդի դիրքորոշումները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը