«Ես ուզում եմ հատուկ շեշտել , որ Լաչինի միջանցքը փակվել է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում , այլ՝ նախորդ տարի Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման համաձայնության արդյունքում, քառակողմ համաձայնութուն է ձեռքբերվել, որ Ղարբաղը պատկանում է Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը ցույց տվեց , որ Լաչինի միջանցքի փակման մեղավորը հենց Հայաստանի իշխանությա ն վարած քաղաքակնությունն է, որը Ղարաբաղը ճանաչում է որպես՝ Ադրբեջանի մաս»,-այս մասին ԱԺ արտաքին հաաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը նիստ է հրավիրել ՝ «Հայաստան» խմբակցության առաջարկած հարցի օրակարգով , որով խմբակցությունն առաջարկում է ՀՀ ԱԺ հայտարարություն ընդունել ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ:
Անդրանիկ Թևանյանն իր խոսքում նշեց, որ Արցախի հարցում Հայաստանի և Արցախի իշխանութունների մոտեցումները տարբեր են, մինչդեռ Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները գրեթե 100 տոկոս նույնն են․ « Եվ այս պայմաններում Լաչինի միջանցքը շարունակելու է փակ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել ։ Մեր հայտարարության հիմքում ընկած է նաև քաղաքական փոփոխության անհրաժեշտությունը համաձայն որի՝ Հայաստանը պետք է հետապնդի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը և Հայաստանը չպետք է առաջնորդվի՝ «Ղարաբաղը տանք, որ խաղաղ ապրենք» կեղծ թեզերով»,-ասաց Թևանյանը։
«Իշխանությունների կողմից, քաղաքակն առաջին դեմքի մակարդակով, հակառուսական հիստերիա է բարձրացվում այն պայմաններում, երբ մեր անվտանգային շատ փխրուն համակարգը հայ-ռուսական հարաբերության տիրույթում է նաև , այս առումով բացասական եմ գնահատում ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը, ռուս խաղաղապահներին թիրախավորելը»,-ասաց Անդրանիկ Թչանյանը դիմելով ՔՊ-ականներին։ « Ուզում եմ հստաք ասեք՝ Արդրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով ի՞նչ նկատի ունեք, ներառյալ Ղարաբա՞ղը, թե՝ ոչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը