Շատ բան պարզ չէ ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման, այլ հայկական կողմի մոտեցումների հարցում, հինգշաբթի կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երբ այդ մոտեցումների հստակեցում լինի, ավելի հստակ կլինի նաև ընդհանուր պատկերը։
Մոսկվան տարընթերցումներ է տեսնում Երեւանի դիրքորոշման մեջ բավական լուրջ թեմաների շուրջ, որոնք կարեւոր են նաեւ տարածաշրջանային անվտանգության համար։ Ռուսաստանը փորձում է պարզել, թե ինչ կարծիքի են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում ՝ երկկողմ դիվանագիտական խողովակներով։
Մոսկվան, որպես միջնորդ, ամեն ինչ անում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար», - մասնավորապես նշել Է Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը