Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Լրահոսն եմ նայում՝ բավական շատ նյութ կա ՀՅԴ թեմայով։ Մի կողմից լուրեր ու մեկնաբանություններ բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքի մասին, մյուս կողմից՝ Արցախն այս վիճակից դուրս բերելուն ուղղված գործողություններ, որոնք կազմակերպվել են ՀՅԴ կողմից միջազգային հարթակներում։
Մտածում եմ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ այստեղ պետք է հալածի դաշնակցականներին։ Եթե ՀՅԴ-ն ՍոցԻնտերնում Բերձորի միջանցքը բացելու պահանջով հակաադրբեջանական հայտարարություն է անց կացնում, ապա Նիկոլն էլ այստեղ պետք է դաշնակացականներ ձերբակալի։
Ի՞նչն է սխալ։ Ամեն մեկն իր դերում ու առաքելության շրջանակներում է մնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը