Մենք պետք է արձագանքենք (ավելի լավ է նախահարձակ լինենք), ոչ թե այն պաշտպանողական մտայնությամբ, որ Հայաստանը գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» չէ, այլ որ հենց Ադրբեջանական Հանրապետություն կոչեցյալն Ադրբեջան չէ, որը բացարձակ ճշմարտություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Երբ Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետության տարածքը «հռչակում է» ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» կամ «բարբաջում» Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին, պետք է նրան հիշեցնել, որ, դիցուք, դեռևս 1924թ. Բաքվի պետական համալսարանի ուսանողները հարց էին տալիս այդտեղ դասախոսությունների շարքով հանդես եկող հռչակավոր արևելագետ, ակադեմիկոս Վ. Բարտոլդին՝ արդյո՞ք այդ տարածքն իրավունք ունի՞ կոչվելու Ադրբեջան, թե՞ այն Շիրվանն է։
Ի պատասխան՝ ակադեմիկոսը հստակորեն արձանագրում է, որ եթե պետք լիներ գտնել անվանում նշված տարածքի համար, ապա այն պետք է կոչվեր Առան, այլ ոչ թե Ադրբեջան։
Քանիցս նշել եմ, որ մենք պետք է արձագանքենք (ավելի լավ է նախահարձակ լինենք), ոչ թե այն պաշտպանողական մտայնությամբ, որ Հայաստանը գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» չէ, այլ որ հենց Ադրբեջանական Հանրապետություն կոչեցյալն Ադրբեջան չէ, որը բացարձակ ճշմարտություն է»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը