168.am-ը գրում է.
«Լաչինի միջանցքի ճգնաժամի ֆոնին Հայաստանը հրաժարվում է հյուրընկալել ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի Հանրապետությունում՝ դրանք համարելով աննպատակահարմար:
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ՀՀ իշխանությունների կայացրած որոշումը անհասկանալի համարեց այն խոսակցությունների համատեքստում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից նախաձեռնողականություն, աջակցություն է ակնկալում:
Ըստ նրա, զորավարժությունները ՀՀ տարածքում կլինեին ՀԱՊԿ-ի որոշակի աջակցություն Հայաստանին:
«Սա ակնհայտ բան է, սակայն Հայաստանին հարկավոր են միայն քայլեր, որոնք ինքն է պատկերացնում և ցանկանում: Իսկ ըստ իս, ՀՀ-ում զորավարժություն անցկացնելու որոշումը ՀՀ-ին աջակցության քննարկված միջոցառումների շարքում էին, և ՀՀ որոշումն է՝ հրաժարվել:
Իհարկե, պատճառաբանությունը, որ այն սպառնալիք կստեղծեր Հայաստանի համար՝ տեղին չէ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն, ապա այդ պատասխանատվությունը խարխլված է առաջին հերթին Ռուսաստանի դեպքում, այնպես չէ, որ պատասխանատվություն ունի միայն ՀԱՊԿ-ը և միայն Ռուսաստանը, ՀԱՊԿ-ի խնդիրները անմիջականորեն և առավելապես առնչվում են նաև Ռուսաստանին: Ուստի ներկայացնել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դեպքում առանձնահատուկ է գործում, սխալ է, այլ գործ ունենք բարդ կազմակերպության հետ, որը խնդրահարույց է դիտարկվում նաև Ռուսաստանում: Բայց ՀԱՊԿ անդամ երկրները, բացի Ռուսաստանից, ունեցել են բազմաթիվ արտոնություններ, լինելով այս կառույցի անդամ:
Այնուամենայնիվ, կարծում եմ, զորավարժություններից հրաժարվելը Ռուսաստանի կողմից մեծ խնդիր չի դիտարկվի, ինչպես և շատ այլ խնդիրներ, որոնք ծագում են ինչպես ՀԱՊԿ-ում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերություններում: Ուստի, եթե ամփոփեմ, կարծում եմ՝ զորավարժության որոշումը կայացվել էր՝ որպես աջակցության գործողություն Հայաստանին այն գործիքների շրջանակում, որոնք ՀԱՊԿ-ում տարաձայնություններ չեն առաջացնում»,- ասաց վերլուծաբանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը