10 01 2023

Հայրենավաճառի ուշացած խոստովանանքը

Հայրենավաճառի ուշացած խոստովանանքը

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Հայրենավաճառի ուշացած խոստովանանքը.

2020 թ. պատերազմը մեկնաբանելիս ասում է՝ «...ես պատրաստ եմ եղել զիջման, այլ բան, որ էդ զիջման սահմանը չեմ տեսել՝ մինչև ու՞ր պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի...»:

Ասում է՝ «...էսօրվա պրոբլեմն էլ է դա. էդ զիջման կամ փոխզիջման սահմանը չի երևում, պարզ չի, էդ զիջման գիծը չի երևում, որ իմանաս՝ էսքան զիջեցիր կամ փոխզիջեցիր, և դրանով ավարտվեց պատմությունը...»

Հայրենավաճառը տեսնես գիտակցե՞ց, որ էդ ինքնախոստովանական ցուցմունքով՝

Ա. սպանեց իր գաղափարական հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Սերգո ջան, մինչև Արցախը չտանք՝ լավ չես ապրելու» թեզը,

Բ. քաջ գիտակցելով անգամ արևածաղիկ վաճառող տատիկներին հայտնի վերոհիշյալ թեզն առ այն, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պարագայում գոյություն չունի զիջման որևէ սահման, միաժամանակ՝ գործելով ճիշտ հակառակ տրամաբանությամբ, այն է՝ հայտարարելով, որ անդադար զիջմամբ իբր խաղաղություն է բերելու, ազգակործան պատուհասը խոստովանեց բովանդակ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ գործած հրեշավոր դավաճանության մասին:

Գ. հաստատեց, որ «Խաղաղության պայմանագրի» կնքումը բացարձակապես անհնարին է, իսկ վերջինիս հասնելու համար նոր զիջումների գնալը՝ հրեշավոր դավաճանության շարունակություն»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ